ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Դավթյան Արթուր տեսակը պետք է պատասխանատվության ենթարկվի

Դավթյան Արթուր տեսակը պետք է պատասխանատվության ենթարկվի
29.10.2025 | 12:29

Ընդդիմադիր բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք ձգտում են իշխանափոխության և հրապարակավ չեն խոստանում, որ նիկոլական «յագոդաներին», նույն ինքը՝ Դավթյան Արթուր տեսակին, կանգնեցնելու են դատարանի առջև և օրենքի թույլ տված «պատալոկով» դատելու են, լիցեմերներ են ու շառլատաններ, որոնք ցանկանում են անել այն, ինչ այսօր նիկոլական ռեժիմն է անում:

Քավ լիցի, ինձ մեկ է, թե անձնապես ինչ կլինի Դավթյան Արթուրի կամ Վարդապետյան Աննայի ճակատագիրը, բայց էս երկրում, ի վերջո, պետք է հաստատվի ընկալումը, որ արածի համար վաղ, թե ուշ պատասխան են տալիս, ոչ թե օրը մեջ տեր փոխելով՝ ադապտանում իրավիճակին ու պատժիչ կացին աշխատում:

Այն ուժը, որը ցանկանում է պատրաստի այս կացիններին հետագայում օգտագործել իր ընդդիմախոսների (այդ թվում՝ նիկոլենց) վզին իջեցնելու համար, կիլոմետրով հեռու է արդարությունից, բարոյականությունից ու արդարադատությունից:

Դավթյան Արթուր տեսակը պետք է պատասխանատվության ենթարկվի, որպեսզի սերնդեսերունդ ուժային համակարգն ականջին օղ անի՝ ներում-բեկում չի լինելու. օրենքի ու բարոյականության կարմիր գիծը հատողները լավ չեն ավարտում։

Միհրան ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 5570

Մեկնաբանություններ